Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 27-ին մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Գարեգին Երկրորդը Լոնդոնում կհանդիսապետի Ցեղասպանության նահատակներին նվիրված արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանմամբ` հոկտեմբերի 28-ին Վեսթմինսթրյան աբբայությունում Վեհափառ Հայրապետը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ կհանդիսապետի 1915թ. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված արարողությունը:
Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: