Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամները մեկնել են Ֆինլանդիա, որտեղ կանցկացնեն հերթական ուսումնամարզական հավաքը:
Դահուկավազքի Հայաստանի թիմը մեկնել է Ֆինլանդիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հավաքականը երկու մարզիչների՝ Արթուր Միքայելյանի և Ալլա Միքայելյանի հետ մինչև նոյեմբերի 15-ը հավաք կանցկացնի ֆինլանդական Վուկատի քաղաքում: Այնուհետ Սերգեյ Միքայելյանը և Միքայել Միքայելյանը կմասնակցեն Սաարիսելկայի միջազգային վարկանիշային մրցաշարին: Մինև տարվա ավարտը, հայ դահուկորդները կմասնակցեն նաև աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Սերգեյը և Միքայելը դեկտեմբերի 11-13-ը կմասնակցեն նաև սկանդինավյան գավաթի խաղարկությանը և կվերդառնան հայրենիք: