Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը մասնակցեց դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:
Սերգեյ Միքայելյանը մեկնարկեց դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ավանդության համաձայն, գավաթի խաղարկությունն անցկացվեց ֆիննական Ռուկա քաղաքում: Տղամարդկանց 10 կմ ազատ վազք վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը 111 մասնակիցների շարքում զբաղեցրել է 72-րդ տեղը: Միքայելյանը 10 կմ տարածությունը հաղթահարել է 22 րոպե 55 վարկյանում:
Աշխարհի գավաթի խաղարկության այս մրցաձևում հաղթող դարձավ Նորվեգիան ներկայացնող Մարտին Սանդբին: Նա 10 կմ տարածությունն անցավ 21 րոպե 05 վայրկյանում: