Հայաստանի դահուկավազքի կանանց հավաքականի երեք անդամները մեկնարկում են ավստրիական վարկանշային մրցաշարում:
Հայաստանի դահուկավազքի կանանց հավաքականը մեկնարկում է Զիլֆիլդի մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ավստրայի Զիլֆիլդ քաղաքում մեկնարկող մրցաշարում մեր երկիրը կներկայացնեն Կատյա Գալստյանը, Աննա Մխիթարյանը և Լիլիթ Տոնոյանը: Հավաքականի անդամները մրցաշարին մասնակցում են վարկանշային միավորները բարելավելու նպատակով: Իսկ ահա Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները պետք է մասնակցեն Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը, որն անցկացվում է Ֆինլանդիայում: