Artsakhpress

Ռազմական

Հայաստանը մտադիր է ընդլայնել խաղաղապահ գործունեությունը. Սամվել Մկրտչյան

Հայ խաղաղապահների գործունեությունը միջազգային հանրությունն ընկալում է դրական, իսկ նրանց պրոֆեսիոնալիզմն ու զինվորական մասնագիտական մակարդակը գնահատվում են ըստ արժանվույն: Տեսակետը`ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն պետ Սամվել Մկրտչյանինն է:

Հայաստանը մտադիր է ընդլայնել խաղաղապահ գործունեությունը. Սամվել Մկրտչյան

Հայաստանը մտադիր է ընդլայնել խաղաղապահ գործունեությունը. Սամվել Մկրտչյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Մկրտչյանը շեշտում է, որ Հայաստանը մտադիր է շարունակել եւ զարգացնել իր խաղաղապահ առաքելությունը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում:

«Համագործակցության վերջին օրինակներից էր Լիբանանում հայ խաղաղապահների տեղեկայումը, որն իրականացվում է ՄԱԿ-ի շրջանակում: Մալիում ունենք մեկ շտաբային սպայի մասնակցություն: Առայժմ քննարկումները շարունակվում են ՄԱԿ-ի եւ այլ գործընկերների հետ, որպեսզի կողմերը գտնեն այն ճիշտ ոլորտը եւ ունենան այն կարողությունները, որը հնարավորություն կտա իրականացնել խաղաղապահ առաքելություն»,- ասաց Սամվել Մկրտչյանը:

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտեց, որ այժմ Հայաստանն ակտիվ կերպով աշխատում է ՄԱԿ-ի խաղաղապահության տնօրինության հետ, եւ դրա շրջանակում հայ խաղաղապահները ձեռք են բերում նոր կարողություններ ու հմտություններ: «Խաղաղապահությունը, որպես երեւույթ, ձեւափոխումների է ենթարկվում եւ անհրաժեշտ են նոր գաղափարներ եւ պահանջներ, եւ այդ ուղղությամբ մենք աշխատում ենք ՄԱԿ-ի հետ, որպեսզի կարողանանք, առաջին հերթին մենք  վերապատրաստվենք, ձեռք բերենք այդ կարողությունները, ինչը մեզ հնարավորություն կտա ապագայում մասնակից դառնալ այլ խաղաղապահ գործողություններին»,- ասաց Մկրտչյանը:

Խոսելով հայ խաղաղապահների մասնագիտական կարողությունների մասին` Մկրտչյանը հիշեց, որ 2004-ին, երբ Հայաստանն առաջին անգամ էր ներգրավվում նման առաքելության բնագավառ, հայ խաղաղապահները Կոսովոյում հայտնվեցին միջհամայնքային բախումների կիզակետում եւ շատ լարված իրավիճակում կարողացան ցույց տալ մասնագիտական պատրաստվածություն եւ պատվով գործեցին բավական նուրբ իրավիճակում:

Սկսած 2004 թվականից Հայաստանը ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ_ի հետ համագործակցության շրջանակում խաղաղապահ առաքելություն է իրականացնում աշխարհի թեժ կետերում: Այս ընթացքում Հայաստանն ստանձնել է նաեւ միջազգային անվտանգության պահպանողի դերակատարությունը` խաղաղապահ առաքելություն իրականացնելով Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search