Artsakhpress

Քաղաքական

ԼՂ-ում խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը վաղ է քննարկել. Ջեյմս Ապաթուրայ

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորքերի տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում:

ԼՂ-ում խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը վաղ է քննարկել. Ջեյմս Ապաթուրայ

ԼՂ-ում խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը վաղ է քննարկել. Ջեյմս Ապաթուրայ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ  Ջեյմս Ապպատուրայը՝ նշելով, որ քաղաքական կարգավորման նախադրյալներ այս պահին չկան:

Հարցին, թե ռուս-թուրքական հարաբերությունների սրացման արդյունքում ինչպիսի՞ն է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ԼՂ-ում խաղաղապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ջեյմս Ապպատուրայը պատասխանեց. «Վաղաժամ է քննարկել իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը, սցենարը: Մենք պետք է ձգտենք հասնել հարցի կարգավորմանը: Ես աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի վերսկսումը, և 2016 թ.-ի արդյունքում ականատես կլինենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի արդյունավետ երկխոսության»:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների սրացման ֆոնին ՆԱՏՕ-ի հետ համագործակցող Հարավային Կովկասի պետությունների ճակատագրին, Ապպատուրայը հավաստիացրեց, թե Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները չեն ազդի այս տարածաշրջանի պետությունների հետ իրենց համագործակցության վրա:

«Մենք ընդունում ենք, որ երեք պետություններից ամեն մեկն ընտրել է անվտանգության իր սեփական քաղաքականությունը, որը մենք հարգում ենք: ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերություններ զարգացնելու համար պարտադիր չէ ձգտել անդամակցության: Մեզ հետ գործընկերային հարաբերություններ կարող է ունենալ և՛ ՀԱՊԿ անդամ երկիրը, և՛ Եվրամիության, և՛ այլ միջազգային, տարածաշրջանային կառույցների անդամը: Ես ուրախությամբ եմ ուզում նշել, որ այս առումով ՆԱՏՕ-ն ունի Հայաստանի և Վրաստանի կամ Վրաստանի և Ադրբեջանի հետ ավելի սերտ համագործակցության հիմքեր: Ամեն դեպքում, մեր կողմից տարվող ցանկացած համագործակցություն անհատական բնույթի է»,- նշեց նա:

Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի պարագայում մեր հիմնական փաստաթուղթը IPAP-ն է (Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր), որը շուրջ երկու տարի է, ինչ գործում է:

«Նման ծրագիր համաձայնեցված է նաև Ադրբեջանի հետ, այն դեպքում, երբ Վրաստանի հետ, օրինակ, գործում են միանգամայն այլ մեխանիզմներ՝ Թբիլիսիի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստակամության համար: Մեր գործընկերային բոլոր հարաբերությունները աջակցվում են 28 կողմնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից: Մեր հարաբերությունները որևէ կերպ կախված չեն Ռուսաստանից, այնպես որ ես չեմ տեսնում ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման պատճառով Հարավային Կովկասի պետությունների և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների վրա անմիջական ազդեցություն»,- ընդգծեց նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search