Այսօր՝ հուլիսի 11-ին, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստում ընդունվեցին մի շարք որոշումների նախագծեր:
Արցախում թանկացել է էլեկտրաէներգիայի գինը. կառավարությունը տարբերությունը կսուբսիդավորի
Այսօր՝ հուլիսի 11-ին, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստում ընդունվեցին մի շարք որոշումների նախագծեր: Մասնավորապես հաստատվեց «Արցախէներգո» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի նոր սակագներ և «Արցախ ՀԷկ» ԲԲԸ կողմից առաքվող էլեկտրական էներգիայի նոր սակագներ:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից, որոշման համաձայն մեկ ամսից 35 կՎ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի 1 կՎ-ի գինը կկազմի 32.85 դրամ, 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` նույնպես 32.85 դրամ, 0.38 կՎ լարմամբ սնվող համար ցերեկային սակագինը կկազմի 41.85 դրամ, գիշերային սակագինը` 36.85 դրամ/կՎտժ:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը տեղեկացրեց, որ բնակչությունն առաջվա պես 1 կՎ էլեկտրաէներգիայի դիմաց կվճարի 25 դրամ, մնացած տարբերությունը կսուբսիդավորի կառավարությունը։
Նիստում որոշվեց բարձրացնել նաեւ «Արցախ ՀԷԿ»-ի կողմից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը, որը կկազմի 21 դրամ/կՎտժ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Այս որոշումը հանձնաժողովի կողմից նույնպես ընդունվեց միաձայն։