Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում ուսուցման ձմեռային շրջանի սկսվելու նախաշեմին անցկացվել են ամենօրյա գործունեության պայմաններում եւ մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում անվտանգության պահանջներին նվիրված համալիր պարապմունքներ:
Զինծառայության անվտանգության համալիր պարապմունքներ են անցկացվել Հայաստանի ռուսական ռազմակայանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում ուսուցման ձմեռային շրջանի սկսվելու նախաշեմին անցկացվել են ամենօրյա գործունեության պայմաններում եւ մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում անվտանգության պահանջներին նվիրված համալիր պարապմունքներ:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Երեւանի եւ Գյումրիի կայազորներում անցկացված պարապմունքներին մասնակցել են 2 հազարից ավելի զինծառայողներ եւ քաղաքացիական անձնակազմի ներկայացուցիչներ: Ուսումնական միջոցառումներում գործի Է դրվել ավելի քան հարյուր միավոր ռազմական տեխնիկա:
Պարապմունքների հիմնական նպատակը եղել Է տրված առաջադրանքները կատարելիս անվտանգության միջոցների պահպանման վերաբերյալ զինծառայողներին տեսական գիտելիքներ տալը:
Զորամասերում ծավալվել ու կազմակերպվել Է 10-ական ուսումնական մասնագիտացված տեղ, որոնցից յուրաքանչյուրում զինծառայողների ուսուցումն իրականացրել են փորձառու հրահանգիչները եւ հատուկ պատրաստություն անցած սպաները:
Բացի հիմնական ծրագրից, անցկացվել են Էքստրեմալ պայմաններում ավտոմոբիլային եւ զրահատանկային թրթուրավոր ու թրթուրավոր ռազմական տեխնիկայի վարման հիմունքների ուսումնասիրման պարապմունքներ: