Charlie Hebdo ֆրանսիական ամսագրի հատուկ համարի շապիկին լույս կտեսնի արնաշաղախ հագուստով, Կալաշնիկովի ինքնաձիգով զինված մորուքավոր «Աստված», հայտնում է BFM TV-ն:
Charlie Hebdo-ն կհրապարակի խմբագրության վրա հարձակված «Աստված-ահաբեկչի» նկարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նկարի մակագրության մեջ ասվում է, որ դա անցյալ տարվա հունվարին խմբագրության վրա հարձակում գործած մարդասպանն է: Հատուկ համարը, որը լույս կտեսնի հունվարի 6-ին, նվիրված է Charlie Hebdo-ի խմբագրության ահաբեկչության տարելիցին: «Մեկ տարի անց մարդասպանը դեռ ազատության մեջ է»,- գրված է ամսագրի շապիկին, փոխանցում է Lenta-ն: