Փարիզի ահաբեկչություններին նվիրված նոր ծաղրանկարը լույս կտեսնի ֆրանսիական սատիրական Charlie Hebdo շաբաթաթերթի շապիկին, որը վաճառքի դուրս կգա չորեքշաբթի առավոտյան:
Charlie Hebdo-ն ևս մեկ ծաղրանկար է պատրաստել Փարիզի ահաբեկչությունների թեմայով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նկարում պատկերված է մարդ՝ շամպայնի շշով ու բաժակով: Խմիչքը դուրս է թափվում նրա որովային ու ոտքերին առկա կրակոցների հետքերից: Իսկ գրությունը հետևյալն է. «Նրանք զենք ունեն: Թող կորչեն նրանք, մենք շամպայն ունենք»:
Պարբերականի կայքում նախօրեին Փարիզի ահաբեկչություններին նվիրված նոր լուսանկար էր հրապարակվել:
Լուսանկարում պատկերված էր Ֆրանսիայի «ավանդական բնակիչ»՝ բեղերով, բերետով և ավանդական բագետը՝ թևի տակ:
«Ֆրանսիացիները նորմալ կյանք են վերադառնում»,-մակագրված էր նկարը:
Հունվարին այս թերթի խմբագրությունն ինքն էր դարձել ահաբեկիչների թիրախ ու կորցրել էր մի քանի աշխատակիցների: