ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին գրել Է Bild տաբլոիդը, որը հրապարակել Է առաջնորդողի պատկերը:
Կողքին զետեղված Է Der Spiegel հանդեսի շապիկի մանրանկարը, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքին բռնել Է Ազատության արձանի գլուխը: «Spiegel-ի ընթերցողներն իրենց կորցրել են»,- հայտնում Է գրառումը:
Սույն մեջբերումն, ինչպես պարզաբանում Է Bild-ը, հարգանքի ժեստ Է Համբուրգի գործընկերներին, որտեղ գտնվում Է Der Spiegel-ի կենտրոնակայանը:
Թրամփի նկարով Spiegel-ի շապիկը հղում Է անում ԱՄՆ-ի նախագահի հրամանագրին, որը խստացնում Է ներգաղթի քաղաքականությունը: Հունվարի 27-ին Թրամփն ստորագրել Է հրամանագիր յոթ պետությունների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին, որոնցում իսլամը գերիշխող կրոնն Է: Բացի դրանից, նա 120 օրով դադարեցրել Է Սիրիայից փախստականների ընդունումը: Փետրվարի 3-ին ֆեդերալ դատավոր Ջեյմս Ռոբարտը Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ժամանակավորապես արգելափակել Է սույն հրամանագրի գործողությունը: Թրամփը, մեկնաբանելով դատավորի վճիռը, այն համարել Է ծիծաղելի եւ խոստացել, որ այն կչեղարկվի: