Ադրբեջանի արդյունաբերական արտադրանքի նոմինալ արժեքով արտահայտված ծավալը 2015 թվականին կրճատվել է 5,7 մլրդ մանաթով կամ 17,7 տոկոսով:
Ադրբեջանի արդյունաբերությունը 17,7 տոկոսով կրճատվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊԵՐՍ: «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ դա կապված է Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի փոխարժեքը 2015 թվականի փետրվարի 21-ին 35 տոկոսով եւ դեկտեմբերի 21-ին 40 տոկոսով նվազելու հետ:
Ադրբեջանի «ԱզերԹաջ» պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամի հետ կապված այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շտապ խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ: Այսօր արտահերթ նիստ է գումարել նաեւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը: