ՀՀ արդյունաբերության ճյուղում կանխատեսումները վերանայվել են փոքր-ինչ աճի ուղղությամբ` պայմանավորված 2016 թվականի վերջին վերամշակող արդյունաբերության ոլորտում նկատվող բարձր տնտեսական ակտիվությամբ և հանքահումքային գների սպասվող բարձր մակարդակով:
ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի արդյունաբերության ճյուղում 4,4-5,2 տոկոս աճ է կանխատեսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված գնաճի հաշվետվության մեջ:
Արդյունքում` 2017 թվականին արդյունաբերության ճյուղում կանխատեսվում է ավելացված արժեքի 4,4-5,2 տոկոս աճ: Կանխատեսվող հորիզոնում արդյունաբերության աճը կկայունանա 5-6 տոկոս միջակայքում, որին հիմնականում կնպաստեն մի շարք ներդրումային ծրագրերի իրականացումը և Կառավարության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության իրականացման ներքո արտահանման հնարավորությունների ընդլայնումը: