Որպես Անթիլիասի Մայրավանքում Սիրիայի հայության վերականգնման գծով հունվարի 28-ին տեղի ունեցած խորհրդակցության շարունակություն հւոնվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի նախագահութեամբ տեղի է ունեցել հոգեւոր առաջնորդների հանդիպումը` մասնակցությամբ Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանի, Հալեպի Թեմի Հայ Կաթողիկէ Առաջնորդ Գերապայծառ Պետրոս Արք. Մրեաթեանի եւ Սիրիայի Հայ Ավետարանական Եկեղեցու Համայնքապետ Վերպ. Հարություն Սելիմյանի։
Սիրիահայ հոգեւոր առաջնորդները Անթիլիասում քննարկել են համայնքի վերականգնման ծրագրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո մամուլի դիվանի փոխանցմամբ՝ Վեհափառ Հայրապետն ընդհանուր գծերով տեղեկացրել է հոգեւոր առաջնորդներին օր առաջ տեղի ունեցած խորհրդակցական հանդիպման քննարկումների մասին։ Նա ողջունել է սիրիական տագնապի տարիներին սիրիահայության ցուցաբերած միասնական ոգին եւ միասին խորհրդակցելու ու աշխատելու հանձնառությունը։ Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքն է հայտնել սիրիահայությանն իրենց նյութական աջակցությունը կատարած բոլոր կազմակերպութիւններին ու հայորդիներին։ Վեհափառ Հայրապետը շեշտել է սիրիահայության վերականգնման առաջնորդող նոր ծրագրերի մշակման անհրաժեշտությունը։
Հոգեւոր առաջնորդներն իրենց շնորհակալությունն են հայտնել Արամ Ա Կաթողիկոսին, որ անցած տարիների ընթացքում միշտ զորակից է եղել սիրիահայությանը, միաժամանակ շնորհակալություն հայտնել օժանդակություն ցուցաբերած բոլոր հայորդիներին։ Ապա, նրանք պարզել են վերականգնման աշխատանքների եւ ծրագրերի գծով իրենց տեսակետները։