Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հայտարարել է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը տապալվել է, այդ իսկ պատճառով լեհական կառավարությունը «թողել է այդ հայեցակարգը որպես ոչ ճիշտ»:
Լեհաստանի ԱԳՆ-ն հայտնել է «Արևելյան գործընկերություն» ծրագրի տապալման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Լեհական ռադիոյին հղումով։
«Համոզմունքը, որ կարելի է լավ արևելյան քաղաքականություն վարել Եվրամիության միջոցով, միֆ է»,- ասել է նա՝ հավելելով, որ գործընկերության այդ ձևաչափը միայն պատրանք է ստեղծում, բայց ԵՄ-ին անդամակցության հեռանկար չի տալիս այնպիսի երկրների, ինչպիսիք են Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը։
«Արևելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության նախագիծն է, որն ուղղված է ԵՄ երկրների տնտեսական ու քաղաքական ինտեգրմանը Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի հետ, միևնույն ժամանակ, այն չի նախատեսում կառույցին անդամակցություն։