Լեհաստանին ԱԳՆ-ն չի չի մասնակցում լեհ-ուկրաինական սահմանը Սաակաշվիլիի՝ ապօրինի հատելու հետ կապված սկանդալին։
Լեհաստանի ԱԳՆ-ն Սաակաշվիլիի հետ կապված սկանդալին չի մասնակցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշիկովսկին լեհական հեռուստատեսության եթերում ասել է, որ կիրակի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ կապված միջադեպը Ուկրաինայի ներքին գործն է համարում։ «Դա Ուկրաինայի ներքաղաքական խաղն է»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վաշիկովսկին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Միխայիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 10-ին «Շեգինի» անցակետում իր կողմնակիցների աջակցությամբ հատել է Ուկրաինայի սահմանը։ Սահմանն ապօրինի հատելու հետ կապված քրեական գործ է հարուցվել։