Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Մոսկվային ներազդել Ուկրաինայի արևելքում գործող անջատողականների վրա` ուկրաինական հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելու համար:
Վլադիմիր Պուտինը զանգահարել է Անգելա Մերկելին՝ Պյոտր Պորոշենկոյի հետ նրա հանդիպումից հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է BBC-ն` Մերկելը «հստակ հասկացրել է Պուտինին, որ համակողմանի քաղաքական լուծում գտնելու համար պետք է հաշտություն պահպանվի և հասանելիություն ապահովվի դիտորդների համար:
«Այստեղ Ռուսաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը անջատողականների վրա», - Մերկելի խոսքը մեջբերել է գերմանական աղբյուրը:
Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ Մերկելի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումից մեկ օր անց, որի ավարտին կանցլերը նշել էր, որ ԵՄ հակառուսական պատժամիջոցները պետք է շարունակվեն: