Artsakhpress

Տնտեսական

Հանրապետության շրջաններում կտեղադրվի ոռոգման անձրևային 11 համակարգ

Վերջին 5 տարիներին ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով Գերմանիայից և այլ զարգացած արտասահմանյան երկրներից հանրապետություն է ներկրվել ու լիզինգի կարգով տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել 1441 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և ագրեգատներ` ընդհանուր առմամբ 4 միլիարդ 533 միլիոն դրամ արժեքով:

Հանրապետության շրջաններում կտեղադրվի ոռոգման անձրևային 11 համակարգ

Հանրապետության        շրջաններում    կտեղադրվի     ոռոգման  անձրևային   11   համակարգ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում ասել է ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը՝ մանրամասնելով, որ գյուղտեխնիկայի ներկրման նպատակով հիմնադրամն ամեն տարի համագործակցության պայմանագրեր է կնքում տարբեր կազմակերպությունների հետ:

«Այսօրվա դրությամբ արդեն ներկրել ենք բելառուսական մակնիշի 80 տրակտոր և լիզինգի կարգով տրամադրել հանրապետության հողօգտագործողներին ու ֆերմերներին: Անցած տարում հանրապետություն ենք ներկրել 30 տրակտոր, որոնցից 20-ը գերմանական, իսկ 10-ը՝ հայկական արտադրության»,-ասել է Ա. Բախշիյանը:

Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ կառույցն իր գործունեությունը փորձում է է իրականացնել նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Այդ առումով՝ բացառիկ իրողություն է եղել մասնավորապես Թալիշի ենթաշրջանում և Ասկերանի շրջանի Ակնայի տարածքում ոռոգման անձրևային 3 համակարգերի գործարկումը:

«Այդ համակարգերը իրենց տեսակով առաջինն են Արցախում և եզակիներից մեկը՝ տարածաշրջանում: Նախատեսվում է նման ևս 11 համակարգերի տեղադրումը հանրապետության այլ շրջաններում»,-մանրամասնել է Ա. Բախշիյանը:

Անդրադառնալով վերամշակող ձեռնարկություններին ցուցաբերվող աջակցությանը՝ Ա. Բախշիյանը նշել է, որ ԳԳՀ-ի գործունեության մեջ մշտապես կարևորվում է վերամշակող ձեռնարկությունների ստեղծումն ու զարգացումը, քանի որ գյուղատնտեսությունն առանց ագրովերամշակման համակարգի չի կարող զարգանալ:

«Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում կառուցված է ձեթի ժամանակակից գործարան, որը տարեկան, միայն արևածաղկից շուրջ 1000 տոննա արտադրանք է թողարկում: Հանրապետությունում գործում են նաև թռչնաբուծական ընկերություն, որը տարեկան արտադրում է 800-850 տոննա թռչնամիս, մսի և կաթի, պտուղ-բանջարեղենի և մրգեղենի վերամշակման ընկերություններ, որոնք տնտեսական կայուն աճ են ապահովում մեր երկրի համախառն ներքին արդյունքում»,-ասել է հիմնադրամի տնօրենը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search