Artsakhpress

Հասարակական

Սննդամթերքի բաշխման գործընթացն իրականացվում է կենտրոնացված կարգով. Աշոտ Բախշիյան

Թիկունքային և ինժեներական աշխատանքները պաշտպանության բանակի հետ համադրելու համար ԼՂՀ կառավարությունը ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը:

Սննդամթերքի բաշխման գործընթացն իրականացվում է կենտրոնացված կարգով. Աշոտ Բախշիյան

Սննդամթերքի բաշխման գործընթացն իրականացվում  է  կենտրոնացված կարգով. Աշոտ Բախշիյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այս պահի դրությամբ մոտավոր 418 մլն դրամի սնունդ է ընդունվել:

«Բաշխման գործընթացն իրականացվում է կենտրոնացված կարգով. ՊԲ թիկունքային համապատասխան ծառայության միջոցով այն ուղարկվում է առաջնագիծ: ՊԲ զորամասեր և առաջնագիծ սննդամթերք և այլ անհրաժեշտ պարագաներ տանելու համար մի քանի անգամ ինքս եմ գնացել: Ստացված սննդամթերքը բաժանվում է նաև Մարտակերտի շրջանից ժամանակավորապես տարհանված բնակչությանը»,-ասել է Ա. Բախշիյանը և ընդգծել, որ սնունդ է ուղարկվում նաև կամավորականներին ու նրանց ընտանիքներին և պաշտպանության բանակի սպաների ընտանիքներին:

Ըստ Ա. Բախշիյանի՝ մեկ արկղի արժեքը մոտավոր կազմում է 25. 000 դրամ:


«Ապրիլի 11-ին շտաբը հայտարարությամբ հանդես է եկել, որ սննդի առաքումը դադարեցնեն: Ներկայումս հավաքված սննդամթերքը պահեստավորված է պահեստներում: Ամեն օր, ըստ իրենց պահանջի, համապատասխան ծառայությունները գալիս և տանում են մոտ 20-40 տոննա սննդամթերք: ՀՀ արտակարգ իրավիճակների ծառայության և Երևանի Մաշտոցի պուրակի ակտիվիստների հավաքագրած սննդամթերքները ուղիղ հասցվել են զորամասեր»,- մանրամասնել է Ա. Բախշիյանը և հավելել, որ տարհանված բնակչությունը և ՊԲ զորամասերը սննդով լրիվությամբ ապահովված են: Ա. Բախշիյանի խոսքով՝ հենց այսօր էլ պահեստ են ուղարկվել 2 մեքենա ալյուր, շաքարավազ, ձեթ, որոնք երկարատև պիտանելիության ժամկետ ունեցող սննդամթերք են:

«Նորից ենք հորդորում օգնություն ուղարկողներին. այս պահի դրությամբ սննդով լրիվ ապահովված ենք, և եթե իրավիճակի փոփոխություններ լինեն, շտաբը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասել է օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատուն:


Այն հարցին, թե խոսակցություններ կան, որ իբր վերահսկողությունը թույլ է, և ուղարկված սննադամթերքը ամբողջությամբ նպատակին չի ծառայում, ինչքանով է համապատասխանում իրականությանը՝ Ա. Բախշիյանը պատասխանեց, որ ոչ հավաստի խոսակցությունները անբարոյական է այնքանով, որքանով որևէ մեկը իրեն թույլ կտար այդ հարցում անբարեխիղճ աշխատել:

«Մեր աշխատանքն այդ առումով բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն լրացուցիչ վերահսկողություն իրականացնել, իսկ եթե չարաշահման որևէ փաստ է արձանագրվել ինչ-որ մեկի կողմից խնդրում և պահանջում եմ թող ներկայացնեն մեզ, խոստանում ենք հրապարակավ համապատասխան պատժի ենթարկել մեղավորներին»,- խոսքն ամփոփել է Ա. Բախշիյանը:

 



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search