Artsakhpress

Քաղաքական

Ռուս-թուրքական հարաբերությունները ՀՀ-ին վնասել չեն կարող. Ռուբեն Սաֆրաստյան

Tert.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի չեղարկման թեմային, ասաց, որ այդ պայմանագրի ստորագրմանը և բանակցություններին Հայաստանը չի մասնակցել, հայ ժողովրդի համար այն անհասկանալի էր:

Ռուս-թուրքական հարաբերությունները ՀՀ-ին վնասել չեն կարող. Ռուբեն Սաֆրաստյան

Ռուս-թուրքական հարաբերությունները ՀՀ-ին վնասել չեն կարող. Ռուբեն Սաֆրաստյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այդ պայմանագրի հիման վրա 1921 թվականի հոկտեմբերին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որն, ըստ էության, տարածքային առումով կրկնությունն էր Մոսկվայի պայմանագրի, շատ փոքր տարբերություններով, որով Հայաստանը բաժանվեց Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև: Մենք ունեցանք մեծ տարածքային կորուստ»,-ասաց թուրքագետը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորները նամակ են հղել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին՝ առաջարկելով չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը:

Ռուբեն Սաֆրաստյանը վտանգ չի տեսնում այն հարցում, որ այդ պայմանագիրը կարող է չեղարկվել, քանի որ, ըստ նրա, եթե նույնիսկ Ռուսաստանը որոշի հետ վերցնել իր ստորագրությունը, դա հայերի համար ոչ մի նշանակություն ունենալ չի կարող, քանի դեռ խոսքը Կարսի պայմանագրի մասին չէ:

«Իսկ Կարսի պայմանագիրը, որն ստորագրվել է Մոսկվայի պայմանագրի հիման վրա, և որում կա Խորհրդային Հայաստանի ստորագրությունը, ըստ էության, Հայաստանի բաժանումն էր Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև: Դա գործարք էր: Երբ Կարսի պայմանագրի հարցը հասունանա, կարծում եմ, որ այն ժամանակ մենք պետք է մեր շատ հստակ խոսքն ասենք, որ դա անարդարացի է: Բայց մինչ այդ շատ երկար ճանապարհ կա»,-նկատեց Սաֆրաստյանը:

Դիտարկմանը, թե Կարսի պայմանագրի հարցի հասունացման դեպքում հնարավոր է, որ Հայաստանը վնասներ կրի, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ պետք է հստակ տարբերակել, թե ինչ է նշանակում վնաս։

«Ոնց կարող ենք վնասվել, երբ մենք մաս ենք կազմում ՀԱՊԿ-ի, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, որոնք անդամ չեն: Եվ երկրորդ, մենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մեջ ենք: Այսինքն, կարելի է ասել, մեր անվտանգությունը բավական պաշտպանված վիճակում է»,– ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ այստեղ մեկ ուրիշ հարց կա. «Ես այս հարցը դիտարկում եմ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում, որովհետև, ըստ էության, Մերձավոր Արևելքում տեղի են ունենում աշխարհաքաղաքական կարևոր գործընթացներ: Այն սահմանները, որոնք ստեղծվել էին Ֆրանսիայի և Անգլիայի միջև ստորագրված պայմանագրով, որին հետագայում միացել էր Ռուսաստանը, և Սևրի պայմանագրով, հիմա, ըստ էության, կանգնած են վերանայման վտանգի առջև, իսկ դա նշանակում է, որ արդիական է դառնում Քրդական պետության ստեղծման խնդիրը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ անխուսափելիորեն պետք է նորից սկսվի քննարկվել Սևրի պայմանագիրը»:

Ինչ վերաբերում է քաղաքագիտական շրջանակներում հնչող դիրքորոշումներին, թե ռուս-թուրքական հարաբերությունների էլ ավելի սրման պարագայում Հայաստանը միայն կտուժի, քանի որ կհայտնվի գերտերությունների շահերի բախման թիրախում, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, թե այդ մոտեցումների հետ բացարձակ համաձայն չի. «Ռուս-թուրքական հարաբերությունների սրումը տեղի է ունենում սիրիական ճգնաժամի պատճառով, և հետագա սրման գործընթացը կարող է ավելի արագանալ հենց Սիրիայի իրադարձությունների հետ կապված»:

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search