Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի դահուկորդ Միքայել Միքայելյանը:
Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Միքայել Միքայելյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ լրատվության բաժին տեղեկատվության համաձայն, փետրվարի 12-ին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կկայանա Երկրորդ պատանեկան օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Պատանեկան խաղերին այս անգամ մասնակցում են 1100 մարզիկ աշխարհի 71 երկրներից: 15-18 տարեկան պատանիները կպայքարեն մեդալների 70 հավաքածուի համար: