Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում այսօր հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ, դահուկորդ Միքայել Միքայելյանը տղամարդկանց 15 կմ ազատ ոճ մրցատարածությունում:
Փհենչհան-2018. Միքայել Միքայելյանը 83-րդ հորիզոնականն է զբաղեցրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 18-ամյա հայ մարզիկը ցուցադրած 39:01.4 արդյունքով 119 մարզիկների մեջ զբաղրել է 83-րդ տեղը:
Այս մրցաձևում օլիմպիական ոսկին նվաճել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Դարիո Կոլոնյան` 33 րոպե 43.9 վայրկյան արդյունքով:
Այս կերպ, Միքայելյանն ավարտել է ելույթներն իր առաջին օլիմպիական խաղերում: Ավելի վաղ, դահուկորդը 3:37.40 արդյունքով (+28.86) զբաղեցրել էր 72-րդ տեղը սպրինտ մրցաձևում: