Պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը դահուկավազք կրոսի 1500 մետր ազատ ոճում հաղթահարել է որակավորման փուլի արգելքը:
Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերում Միքայել Միքայելյանը հաղթահարել է որակավորման փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, Հայաստանի ներկայացուցիչը 50 մասնակցի մեջ զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը: Միքայելյանը տարածությունը հաղթահարել է 17 րոպե 3 վայրկյանում:
Ավելի ուշ Միքայելյանը 30 լավագույնների շարքում կպայքարի եզրափակիչ փուլի ուղեգրի համար, որտեղ իրենց ուժերը կչափեն 10 լավագույնները: