Բրյուսելում փետրվարի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։
Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների հերթական փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ, հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Բանակցությունների առաջին մասը նվիրված է եղել քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն և ազատությունների ոլորտներում համագործակցության հարցերին։ Այս, ինչպես նաև ավելի վաղ տեղի ունեցած` ապագա համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերին նվիրված բանակցությունների արդյունքներն ամփոփվել են նույն օրվա վերջում կայացած լիագումար նիստում, որի ընթացքում երկուստեք արձանագրվել է գրանցված առաջընթացը և նախանշվել են ապագա քննարկումների շրջանակը ու ժամանակացույցը։
Կողմերը կարևորել են համաձայնագրի նախագծի շուրջ տարբեր ուղղություններով բանակցային թիմերի միջև աշխատանքների համակարգումն ու ներդաշնակեցման անհրաժեշտությունը։