Artsakhpress

Քաղաքական

28 տարի անց. պատմում են Արցախյան շարժման ակտիվիստները

Ես արցախյան-ազատագրական պայքարի մեջ էի դեռևս 1970-ական թվականներից։

28 տարի անց. պատմում են Արցախյան շարժման ակտիվիստները

28 տարի անց. պատմում են Արցախյան շարժման ակտիվիստները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իր գործունեության մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հակիրճ ասել է արցախյան-ազատագրական շարժման ակտիվիստ, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

«Ստեղծել էինք ընդհատակյա խումբ, և մեր ուժերի սահմաններում յուրօրինակ պայքար էինք մղում ազատության համար։ Իմ կարծիքով, 1988 թվականին հայ ժողովրդի առջև աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից խնդիր էր դրվել՝ Արցախը Խորհրդային Միության փլատակների տակ թողնել։ Սակայն փետրվարի 13-ին, համընդհանուր շարժման մեկնարկով, իր նպատակին հասնելու համար հայ ժողովուրդը կարողացավ ամրագրել իր հարատևելու կամքը և վճռականությունը։ Ըստ իս, արցախյան շարժման կարևոր իրադարձություններից մեկն էլ փետրվարի 23-ն էր, երբ Ասկերանի վրա հարձակված ազերի հրոսակ ամբոխին արցախցիները զենքով դիմակայեցին՝ առաջնորդվելով Խրիմյան Հայրիկի հայտնի մտքին՝ այն է՝ թշնամու հետ պետք է խոսել երկաթե շերեփով»,- ասել է Ա. Կարապետյանը և ընդգծել, որ իր համար 1988 թվականի ազգային-ազատագրական պայքարով հիմք է դրվել հայ ժողովրդի միասնկանությանն ու համեմրաշխությանը և որ կարևոր է, շարժմանը հաջորդած տարիներին ազգային բանակի ստեղծումը, պատերազմական դժվարին, ծանր զոհողությունների, թանկ կորուստների գնով հաղթանակած երկրին հարիր անկախ պետականության ձեռքբերումը։

«Մեր վերջնական նպատակին հասնելու համար պետականությունը կարևոր երաշխիք է. պահը պետք է ճիշտ օգտագործել։ Մեր նպատակը Աստծո կողմից մեզ տրված պատմական հայրենիքի սահմանների վերականգնումն է»,-ամփոփել է խոսքը արցախյան պայքարի բովով անցած ակտիվիստը։

Ադրբեջանին բռնակցելուց հետո էլ ո´չ Հայաստանում, ո´չ էլ Արցախում ազատագրական շարժումը երբեք էլ չի դադարել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ ՄԵ հարցերի նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժնի պետ, արցախյան շարժման ակտիվիստ Աշոտ Սարգսյանը։ Ըստ Ա. Սարգսյանի՝ ազատագրական շարժումն սկսվել է դեռևս 1920-ական թվականներին և շարունակվել անգամ մինչև ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջան երբ բազմաթիվ արցախցի մտավորականներ, Արցախը մայր Հայաստանին միավորված տեսնելու իրենց գաղափարների համար աքսորվել և սպանվել են։

«Արցախյան ազատագրական շարժումը նոր թափ ստացավ 1980-ական թվականներին գորբաչովյան վերակառուցման քաղաքականության հռչակումից հետո։ Այդ տարիներին արցախահայությունը համախմբվեց՝ Խորհրդային Միության ղեկավարությունն իր արդար պահանջը ներկայացնելու համար։ Որպես շարժման մասնակից՝ ես նորօրյա մեկնարկը կհամարեի փետրվարի 13-ը, երբ արցախցիները միահամուռ արտահայտեցին իրենց կամքը մայր Հայաստանին վերամիավորվելու համար։ Այդ շարժման և ազատագրական պայքարի շնորհիվ կարողացանք թոթափել օտարի լուծը։ Բացի այդ, իմ կարծիքով արցախյան շարժման իմաստը կայանում է նրանում, որ հայ ժողովուրդը հավատացել է ու վստահել է իր միասնական ուժին՝ նրանց մեջ տեսնելով իր ազգային իղձերի իրականացումը»,-ասել է արցախյան շարժման ակտիվիստը։

Ա. Սարգսյանի խոսքով՝ արցախցին պետք է շարունակի իր պայքարը մինչև մայր Հայաստանի հետ վերամիավորվելը. չէ ՞ որ դրա համար էր սկսվել է արցախյան շարժումը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search