Ադրբեջանի գերագույն դատարանը մարտի 3-ին մերժել է Արդարադատության նախարարության դեմ «կուսակցությունը գրանցելու եւ վկայական տալու» մասին Ադրբեջանի ազատ դեմոկրատներ կուսակցության վճռաբեկ բողոքը` չնշելով դրա համար որեւէ պատճառ:
Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է գրանցել Ազատ դեմոկրատներ կուսակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է moderator.az լրատվական կայքը, կուսակցությունը գրանցելու դիմումը 2016 թվականի փետրվարի 25-ին մերժել էր նաեւ այդ երկրի Գերագույն դատարանի վարչա-տնտեսական կոլեգիան:
Կուսակցությունը հայտարարել է, որ դատարաններն Ադրբեջանում անկախ չեն, կատարում են իշխանույունների պատվերը, եւ Ադրբեջանի գերագույն դատարանի վճիռը ճանապարհ է բացում իրենց կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելու համար: