Ադրբեջանի կառավարությունը կենսաթոշակային տարիքը ավելացնելու վերաբերյալ որոշում է ընդունել:
Ադրբեջանի կառավարությունը ավելացրել է կենսաթոշակային տարիքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարության որոշման համաձայն՝ կանանց կենսաթոշակի անցնելու ենթակա տարիքը 60-ից բարձրացվել է 63-ի, իսկ տղամարդկանց համար 63,5 տարեկանից բարձրացվել է 65 տարեկանի:
Մինչ այս փոփոխությունը 2010-2012 թվակականների ընթացքում Ադրբեջանում տղամարդկանց կենսաթոշակի անցնելու ենթակա տարիքը 62-ից բարձրացվել էր 63,5-ի, իսկ 2010-2016 թվականներին կանանց կենսաթոշակային տարիքը 57-ից բարձրացվել էր 60-ի:
2000-2010 թվականների ընթացքում ծերության կենսաթոշակ ստացողների թիվը ամեն տարի միջինը 12 հազարով ավելացել է, իսկ 2010-ից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում ամեն տարի միջինը 10 հազարով պակասել:
Կառավարությունը մտածում է նաեւ ուժային կառույցներում ծառայողների կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին:
Նախորդ տարվանից սկած նավթի եւ մանաթի արժեզրկման պատճառով Ադրբեջանի պետական բյուջեն հայտնվել է խորը ճգնաժամում:
Ադրբեջանի կառավարությունը կենսաթոշակային տարիքը բարձրացնելու վերաբերյալ որոշմամբ ցանկանում է սոցիալական ծախսերը կրճատելու միջոցով փրկել առանց այդ էլ ծանր վիճակում հայտնված պետական բյուջեն: