Դերասան Արմեն Ջիգարխանյանին, որին հոսպիտալացրել էին մեկ շաբաթ առաջ, այսօր դուրս կգրեն իվանդանոցից:
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրում հիվանդանոցից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության հիվանդանոցի տեղեկատու ծառայությունից:
«Այսօր նրան դուրս ենք գրելու, նրա վիճակը բավարար է»,- հայտնել են հիվանդանոցում:
Մարտի 5-ին հայտնի էր դարձել, որ նշանավոր դերասանին հոսպիտալացրել են: Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի մամուլի ծառայությունից նախօրեին հայտնել էին, որ դերասանն ընդամենը հերթական կանխարգելիչ թերապիան է անցնում: Իսկ կիրակի հիվանդանոցից հայտնել են, որ նա վերակենդանացման բաժանմունքում է: