Արմեն Ջիգարխանյանի քույրը հայտնել է, որ եղբայրը վատ է զգացել իրեն ոչ թե կնոջ հետ վեճի արդյունքում, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, այլ նրա ինքնազգացողությունը վատացել է թատրոնում։
Արմեն Ջիգարխանյանի քույրը հայտնել է արտիստի առողջական ծանր վիճակի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կանչել են շտապօգնություն, հետո ևս մեկը, որն էլ հոսպիտալացրել է արտիստին։ Կլինիկայում նրա մոտ ախտորոշել են արյան մեջ շաքարի պարունակության բարձրացում։
«Երբ շաքարը բարձրանում է, մարդը երբեմն լինում է ոչ ադեկվատ»,-այդպես է մեկնաբանել կնոջ հետ եղբոր վեճը արտիստի քույրը։ Նրա խոսքով՝ առավել մեղավոր են եղբոր ընկերները, ովքեր չեն հայտնել կնոջը նրա առողջական վիճակի վատացման մասին, քանի որ հենց նա գիտի, թե ինչ դեղորայք է պետք ընդունել։
Ջիգարխանյանի քույրը կարծում է, որ իրականում, եթե Վիտալինան չլիներ, եղբայրը վաղուց չէր լինի, քանի որ հենց նա է մանրակրկտորեն հետում Արմենի առողջական վիճակին։