Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Անկարայում կիրակի տեղի ունեցած ահաբեկչության պատճառով հետաձգել է Հորդանան այցը, որը նախատեսված էր երեքշաբթի։
Դավութօղլուն հետաձգել է Հորդանան այցը՝ Անկարայի ահաբեկչությունից հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, նշվում է, որ այցը կկայանա ավելի ուշ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կօգտագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը, որպեսզի կանխի նման ահաբեկչությունների կրկնությունը։ Նա բնակչությանը միասնական լինելու կոչ է արել։
Էրդողանը ժողովրդին խոստացել է պայքարել ահաբեկչության դեմ և «ծնկի բերել ահաբեկիչներին»։
Կիրակի երեկոյան Անկարայի կենտրոնում՝ Թուրքիայի վարչապետի գրասենյակներից մեկից ոչ հեռու, ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։ Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մեքենան գտնվել է երկու ավտոբուսների մեջտեղում։ Զոհվել է 34, վիրավորվել՝ 125 մարդ։