Հորդանանի արեւմտյան Էլ-Քարաք քաղաքում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանների վրա:
Հորդանանի արեւմուտքում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանների վրա, կան վիրավորներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գրոհայինները, ովքեր թաքնվել են Հորդանանի հարավային Էլ-Կարակ քաղաքի միջնադարյան ամրոցում, պատանդներ են վերցրել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Կիրակի անհայտ անձիք հարձակումների շարք են իրականացրել ուժայինների պարեկային խմբերի վրա և կրակ բացել քաղաքի ժանդամերիայի ուղղությամբ, որից հետո թաքնվել քաղաքի կենտրոնում գտնվող Խաչակիրների ամրոցում։
Զոհվել է կանադացի զբոսաշրջիկ, ով հայտնվել էր փոխհրաձգության կենտրոնում։ Բացի այդ, սպանվել են անվտանգության մարմինների 4 աշխատակիցներ։ Իշխանությունները հայտնում են 22 վիրավորի մասին։Թե քանի մարդ է պատանդ մնացել հարձակվողներին, դեռևս չի հաղորդվում։ Հայտնի չէ նաև՝ նրանց թվում կա՞ն զբոսաշրջիկներ թե՞ ոչ։