Հորդանանում միջնադարյան ամրոցից ազատ են արձակել մի քանի գերիների, այդ թվում՝ զբոսաշրջիկների, որտեղ շարունակվում է ոստիկանների եւ նրանց վրա հարձակված զինյալների միջեւ փոխհրաձգությունը:
Հորդանանյան ամրոցից ազատ են արձակել մի քանի գերիների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջադեպի հետեւանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհի մասին, որոնց թվում են 4 ոստիկան եւ կանադացի մեկ զբոսաշրջիկ:
Անհայտ անձինք կիրակի Հորդանանի արեւմտյան Էլ-Քարաք քաղաքում հարձակվել էին ոստիկանների վրա, այնուհետեւ թաքնվել միջնադարյան ամրոցում, որը լի է եղել զբոսաշրջիկներով:
Ըստ տեղեկությունների՝ հարձակման հետեւանքով նոր զոհերը տեղի բնակիչներ են: Մի քանի զբոսաշրջիկ դեռեւս ամրոցում են:
Reuters գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ հարձակվողները, ամենայն հավանականությամբ, ծայրահեղ իսլամականներ են: