ԼՂՀ Ազգային ժողովի նիստում, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի ներկայացմամբ, այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նախագիծը:
ՍԱՊԾ-ին կվերապահվեն գործունեության օպերատիվ միջոցներ ու կարգավորման լծակներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը պարզաբանել է, որ այն որպես օրենք ընդունվելու դեպքում կկարգավորի սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդի շղթայի և առևտրի ու հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում ինչպես սահմանված պահանջները, այնպես էլ ծառայությանը կվերապահվի գործունեության օպերատիվ միջոցներ ու կարգավորման լծակներ: Օրենքը ԼՂՀ նախագահի կողմից ստորագրելու և այն պաշտոնական հրապարակումից հետո ծառայությունն իր գործունեության ներուժը հիմնականում ուղղելու է օպերատիվ տեղեկատվության հիման վրա դիտարկումների միջոցով խնդիրները բացահայտմանն ու տեղում դրանց վերաբերյալ համապատասխան կարգավորիչ որոշումներ կայացնելու կառավարման ոճին, բայց զուգահեռ շարունակվելու են նաև պլանային ստուգումներն ու առանձին կարևոր խնդիրների վերհանման համար հասցեական դիտարկումները: