Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) սննդամթերքի անվտանգության ոլորտում խախտումների բացահայտման դեպքում իրավունք ունի համապատասխան հանձնարարական տալ կամ պատասխանատվության ենթարկել ոչ միայն տնտեսավարող սուբյեկտներին, այլ նաև այն ֆիզիկական անձանց, ովքեր տնտեսական գործունեության ժամանակ կխախտեն սննդամթերքի անվտանգության կանոնները:
ՍԱՊԾ-ն պահանջում է չիրականացնել բակային վաճառք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` առաջին հերթին ՍԱՊԾ-ի ուշադրության կենտրոնում է լինելու անվտանգության կանոնները չպահպանող բակային վաճառք իրականացնող, ինչպես նաև վաճառքի նպատակով առանց համապատասխան անվտանգության փաստաթղթերի մթերքը տնտեսվարող սուբյեկտին տրամադրող ֆիզիկական անձանց գործողությունները:
Ծառայությունը խնդրում և պահանջում է չիրականացնել բակային վաճառք` խախտելով սանիտարահիգենիկ պայմաններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև առանց անվտանգության ուղեկցող փաստաթղթերի առկայության, մասնավորապես մսամթերքի մասով, չտեղափոխել և վաճառքի նպատակով այն չտրամադրել մսամթերքի վաճառքով զբաղվող տնտեսավարողներին, հակառակ պարագայում ինչպես տնտեսվարող սուբյեկտը, այնպես էլ տվյալ ֆիզիական անձը ենթարկվելու է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության: