Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կարևոր է Վրաստանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. Վրաստանի ԱԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանը:
Panorama.am-ի փոխանցմամբ՝ Միխեիլ Ջանելիձեի խոսքով, տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով:
Նշենք, որ մարտի 24-25-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Նրան կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Նախքան լրատվամիջոցների հետ հանդիպումը, կայացել էր Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները: Վրաստանի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ: Նախատեսված է ծաղկեպսակի զետեղման արարողություն: