Ապրիլի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, գործելով որպես չեզոք միջնորդ, աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով տեղի ունեցած էսկալացիայի հետևանքով երկու կողմերի զոհվածների մարմինների որոնման ու դուրս բերման աշխատանքներին:
ԿԽՄԿ-ն աջակցել է երկու կողմերի զոհվածների մարմինների որոնման աշխատանքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:
«Այդ գործողությունները կատարել են կողմերը,որն իրականացվել է Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կորդինացմամբ»,-նշել է Է. Մուսայելյանը: