ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 39 վիրավոր, որոնցից 36-ը զինծառայող են, 3-ը` Երկրապահ կամավորական միության անդամներ:
«Մուրացան» զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 39 վիրավոր. 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Արտաշես Խաչատրյանը: «Վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 7 զինծառայողներ, որոնցից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 4-ինը` կայուն ծանր»,-ասաց Խաչատրյանը` ավելացնելով, որ այսօր հիվանդներ չեն ընդունել։
«Երեկ ընդունել ենք մեկ կամավորականի` թեթև վիրավորումով։ Դուրս գրվողներ չեն եղել, սակայն եղել են վիրավորներ, որոնք վերակենդանացման բաժամունքից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ»,-հավելեց հոսպիտալի փոխտնօրենը: Արտաշես Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ իրենց է այցելել ՀՀ առողջապահության նախարարը, ում հետ քննարկել են վերակենդանացման բաժանմունքի հիվանդների բուժման հարցերը։ Հարցին ի պատասխան, թե վիրավորներից քանիսը հետագայում կունենան հաշմանդամության խնդիր, Խաչատրյանը նշեց. «Երբ արդեն նրանք անցնեն վերականգնողական փուլ, նոր պարզ կլինի, հիմա կդժվարանամ ասել»: