Արցախում փետրվարի 8-ին, վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր է:
Արցախում վիրավորված երկու զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. հոսպիտալի պետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը՝ նշելով, որ նրա վիճակում որեւիցե փոփոխություն չկա: Արամ Ասատուրյանի խոսքով՝ Արցախում հունվարի 16-ին կրտսեր սերժանտի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը նույնպես շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ ըստ՝ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով, ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2017թ. հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:
Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Իսկ փետրվարի 8-ին ժամը 12:00-ի սահմանում հակամարտ զորքերի շփման գծի Մարտակերտի ուղղությամբ կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: