Artsakhpress

Հասարակական

ՀՀ առաջին տիկինն այցելել է հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածներին

Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Երևանից մի խումբ հայ տիկնայք այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում, հանրապետական հիվանդանոցում և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, ծանոթացել հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին:

ՀՀ առաջին տիկինն այցելել է հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածներին

ՀՀ  առաջին  տիկինն   այցելել  է   հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցելության ժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում շրջել է բոլոր հիվանդասենյակներով, ծանոթացել նրանց առողջական վիճակին, կարեկցանքի և գոտեպնդման ջերմ խոսքեր ասել զինվորներին:


«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետ Զորի Սաղյանը նշել է, որ հոսպիտալում բուժում ստացող հիվանդների վիճակը բավարար է և որ իրենք էլ արդեն ծանր հիվանդ չունեն:


«Համապատասխան բուժում են ստացել բոլոր վիրավորները: Վիրավոր զինվորների տրամադրվածությունը մարտական է: Բուժման կուրսն ավարտելուց հետո նրանք պատրաստականություն են հայտնել կրկին մեկնելու առաջնագիծ և շարունակելու իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ:

Ունենք Երևանից գործուղված մասնագետներ, ովքեր առաջին իսկ օրից մեծ բուժօգնություն են ցուցաբերել: Ստեղծվել են բժշկական բրիգադներ, որոնք աշխատում են իրենց մասնագիտական ուղղություններով:

Ստեփանակերտի հոսպիտալը բժշկական սարքավորումների և դեղորայքի կարիք չունի»,-ասել է Զ. Սաղյանը:

 

 



Մեզ հետ զրույցում «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակից, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայոց պատմության ուսուցչուհի Ամալյա Կարապետյանն էլ ասել է, որ ինքը Արցախում ունի շատ մտերիմ ընկերներ, և որ ինքը միշտ հպարտացել է արցախցիներով: «Այս օրերին մենք ևս չէինք կարող անտարբեր լինել: Մեր ցանկությունն այն էր, որ գանք ու լինենք Արցախում, որ գոնե մեր ջերմ խոսքով ու ժպիտով սատարենք նրանց: Այնինչ, մեր գեղեցկատես ու արի տղաները իրենք  են ուժ ու կորով տալիս ու գոտեպնդում մեզ: Իմ այն հարցին, թե ինչի կարիք ունեն նրանք, չկար մեկը, որ որևէ օգնության ցանկություն հայտներ: Բոլորս էլ հպարտ ենք մեր համախմբվածությամբ ու միասնականությամբ,- ասել է Ա. Կարապետյանը հետո էլ ուրախությամբ հավելել,- այս օրերին, ի հեճուկս թշնամու, Արցախ աշխարհում ծնվել է 30-ից ավելի հայ բալիկ: Ուրեմն, կյանքը շարունակվում է, և Արցախի ապագան միշտ էլ հուսալի ձեռքերում է լինելու»:


Պայմանագրային զինծառայող Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ Ռուդոլֆ Գրիգորյանը, ով ևս վիրավորվել էր նենգ հակառակորդի արձակած կրակից, հատուկ շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ վիրավորների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և հատուկ ընդգծել, որ ինքը և մնացած զինվորներն առավել գոտեպնդվել են Առաջին Տիկնոջ մարդկային ջերմ ու անկեղծ վերաբերմունքից: «Նա նոր ուժ ու տոկունություն է հաղորդել մեզ՝ խոստանալով, որ չորրորդ երեխան ունենալու դեպքում ինքը բնակարան է նվիրելու»,- ասել է Ռ. Գրիգորյանը:

 Թշնամու արկակոծության հետևանքով վիրավորված Մատաղիսի երիտասարդ գյուղապետ Զավեն Ավանեսյանը, իր շնորհակալությունը հայտնելով հանրապետական հիվանդանոցի բուժանձնակազմին, մասնավորապես ասել է. «Ապաքինվելուց հետո պատրաստվում եմ վերադառնալ գյուղ և ներգրավվել համայնքի վերականգնման աշխատանքներին»: 




     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search