Artsakhpress

Ռազմական

Տեսել ենք, թե ինչպես են կրակում փախչող զինվորների վրա. գեներալ Բալասանյանը նոր մանրամասներ է պատմել ռազմաճակատից

Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը ինձ համար անսպասելի չէր, որովհետև երբ որ մենք 1994 թվականի մայիսի 12-ին կնքեցինք հրադադարի պայմանագիրը, հակառակորդը սկսվել է պատրաստվել պատերազմի:

Տեսել ենք, թե ինչպես են կրակում փախչող զինվորների վրա. գեներալ Բալասանյանը նոր մանրամասներ է պատմել ռազմաճակատից

Տեսել ենք, թե ինչպես են կրակում փախչող զինվորների վրա. գեներալ Բալասանյանը նոր մանրամասներ է պատմել ռազմաճակատից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը հետ հարցազրույցում ասել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր,  գեներալ Վիտալի Բալասանյանը, որտեղ հետաքրքիր հայտարարություններ է արել: 

«Մենք կարողացանք ժամանակին տալ պատասխան, մեր կրակը վարում էինք շատ ճիշտ, ընդհուպ մեկ սնարյադ հենց այնպես չենք կրակել, որովհետեւ ժամանակին մեր հրետանավորները եւ մնացած մնասնագետները, չեք պատկերացնի, թե ինչքան աշխատանք են կատարել, ամեն մի մետրի տեղը գիտեն: Այնպես չի, որ մենակ Ադրբեջանն ունի անօդաչու սարքեր, Ղարաբաղի  պաշտպանության բանակն էլ ունի անօդաչու սարքեր, մենք դրանք էլ ենք ժամանակին թռցնում եւ մարդիկ կոորդինատները, ամեն ինչը տեսնում են»,- ասել է Արցախի հերոսը:

Վիտալի Բալասանյանը նաեւ նշել է. «Իրենք շատ գրագետ մարտ են վարել, եւ ռազմավարական եւ մարտավարական իմաստով: Օպերացիաները ձախողվել է միանշանակ, բայց դա չի նշանակում, թե նրանք անգրագետ էին... համոզված եմ, որ շատ լուրջ պարապած էին: Թույլ չեն, չի կարելի թերագնահատել Ադրբեջանին: Մեր խնդիրը մեր շատ կարճ ժամանակահատվածում մոբիլիզացիան է, վերադասավորումը, մեր մոբիլ տեղաշարժը՝ զբաղեցնելով մեր դիրքերը: Հակառակորդը պատկերացրել է, թե հրթիռահրետակոծությունից հետո մենք չէինք կարողանալու մեր դիրքերը զբաղեցնել, որովհետեւ ռազմաճակատի ամբողջ երկայնքով բոլոր ճանապարհները գտնվում էին հրետակոծության տակ՝ ընդհուպ երրորդ, չորրոդ ճանապարհները: Այսինքն, այնպես չէ, որ անգրագետ մարտ են վարել սրանք, ընդհուպ այն ճանապարհները, որ մենք պետք է մոտենայինք, գրավեինք մեր դիրքերը, բոլորը եղել են կրակի  տակ: Նամանավանդ իրենց համար դա շատ հեշտ է եղել, որովհետեւ իրենք ունեն անօդաչու սարքեր, դրանց համար տարբերություն չկա, ցերեկը թռնել, թե գիշերը, այսինքն շատ հեշտ է օդից նայել եւ մարտը վարել, շատ գրագետ մարտ են վարել:

Հիմա հարց՝ ինչո՞ւ չեն կարողացել: Դա պետք է հարցնենք փոքրիկ Ալիեւին, Գլխավոր շտաբին, ՊՆ-ին եւ այն հրամանատարներին, որոնք այսօր ծառայում են Ադրբեջանի բանակում: Ես համոզված եմ, որ թվով շատ քիչ մարդիկ են գրագետ: Զորքի ստորին օղակը միշտ գտնվում է ճնշված վիճակում: Տեսնում ենք, թե դիրքերում ինչ է կատարվում` սոված, ծարավ, անտեր: Մենք ե´ւ օդից ենք տեսնում ե´ւ դիրքերից դիրքեր»:

Գեներալը հաստատել է նաեւ, որ հայկական կողմից տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում փախչող զինվորների վրա եւ նրանք չեն կարողանում նահանջել:

«Մենք տեսնում էինք, որ նրանց թիկունքը փակ է, մենք լսում էինք այդ կրակոցները եւ տեսնում ենք, որ նրանց հրետանին չի թողնում, որ հետ գնան»,- ասում է Վիտալի Բալասանյանը: 

Մանրամասները` տեսանյութում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search