Artsakhpress

Մշակույթ

Cinepolitica միջազգային փառատոնում ցուցադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմ

Բուխարեստում կայացած ռումինական Cinepolitica միջազգային 5-րդ փառատոնի մրցույթային ֆիլմերի ծրագրում ընդգրկված է եղել նաև «Քամու հիշողությունները» ֆիլմը, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը:

Cinepolitica միջազգային փառատոնում ցուցադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմ

Cinepolitica միջազգային փառատոնում ցուցադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ֆիլմը ցուցադրվել է ապրիլի 17-ին, Բուխարեստի Ֆրանսիական ինստիտուտի Էլվիրե Պոպեսկու կինոթատրոնում: Թուրքիա/Գերմանիա/Ֆրանսիա/Վրաստան 2015թ. համատեղ արտադրության 124 րոպեանոց այդ ֆիլմի ռեժիսորն է համշենահայ Օզջան Ալպերը (Ozcan Alper): Գլխավոր դերերը կատարել են Օնուր Սայլաքը (Onur Saylak), Սոֆյա Խանդամիրովան (Sofya Khandemirova) եւ Մուստաֆա Ուղուրլուն (Mustafa Ugurlu):

«Քամու հիշողությունները» ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր կյանքը փրկելու համար քաղաքական պատճառներով Ստամբուլից փախած նկարիչ ու թարգմանիչ Արամ Դեմիրճյանի պատմությունը: Կինոնկարը, որի դեպքերը տեղի են ունենում 1943թ., Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած Հայող ցեղասպանության հետեւանքների մասին բանաստեղծական խորհրդածություն է: Ֆիլմի գլխավոր հերոսը թուրքահայ նկարիչ է, որը Երկրորդ համաշխարհային տարիներին ղեկավարող իշխանության կողմից կասկածվում է կոմունիզմի հանդեպ համակրանք ունենալու մեջ: Հանգամանքներից ելնելով`  նա ապաստան է գտնում Խորհրդային միության ու Վրաստանի սահմանին: Վայրի ու վիթխարի բնապատկերի մեջ գլխավոր հերոսը վերապրում է իր տառապանքն ու վախը` փորձելով փախչել իր արվեստի մեջ: Հնարավոր երկրորդ ցեղասպանության սկսելու վախը հետապնդում է նրան, մանավանդ որ վերջինս իր ընտանիքից միակ վերապրածն է:

Ֆիլմի թեման, որը մինչև վերջերս տաբու էր, թույլ է տալիս ռեժիսորին ներկայացնել անցյալի այլ դրամաները, ինչպիսիք են, օրինակ, Անկարայի քաղաքական համակարգի ու 1940-ական թվակաների նացիզմի միջև հսկայական նմանությունը:

Տեղեկանք. Օզջան Ալպերը ծնվել է 1975թ. թուրքական Սեւծովյա ափի Հոպա քաղաքում, համշենահայ ընտանիքում: Սովորել է Տրապիզոնում ու Ստամբուլում: Սկսած 2000թ. մտել է կինոասպարեզ, սկզբում որպես կինոբեմադրիչ Յեշիմ Ուստաօղլուի օգնական, այնուհետեւ նկարահանել է իր առաջին կարճամետրաժ “Momi” կինոնկարը: Դրանից հետո նկարել է երկու վավերագրական ֆիլմ` ‘’Tokai City'de Melankoli ve Rapsodi’’ («Տխրությունը ու ռապսոդիան Տոկիոյում») Ճապոնիայում եւ ‘’Bir Bilimadamıyla Zaman Enleminde Yolculuk’’ («Մի գիտնականի հետ ժամանակի մեջ ճամփորդություն») ֆիլմերը: 2008թ. Ալպերը թողարկել է իր առաջին երկարամետրաժ “Sonbahar” («Աշուն») կինոնկարը, որը արժանացել է բազմաթիվ մրցանակների, որպես դեբյուտային կինոնկար: Սրան հաջորդած գործը, որը բարձր է գնահատվել քննադատների կողմից ու արժանացել է մրցանակների, եղել է “Gelecek Uzun Sürer” («Ապագան անվերջ է տեւում») կինոնկարը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search