Artsakhpress

Մշակույթ

Իտալական բեմերում Ֆիլհարմոնիկն Արամ Խաչատրյան կհնչեցնի

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն օգոստոսի 25-30- ը չորս համերգներով հանդես կգա Իտալիայում: ՀՊՖՆ-ը ելույթ կունենա Իտալիայի Ռիմինի, Չիտա դի Կաստելո, Մերանո և Ռավելո քաղաքներում` միջազգային երաժշտական ասպարեզում ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը:

Իտալական բեմերում Ֆիլհարմոնիկն Արամ Խաչատրյան կհնչեցնի

 Իտալական բեմերում Ֆիլհարմոնիկն Արամ Խաչատրյան կհնչեցնի

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն օգոստոսի 25-30- ը չորս համերգով հանդես կգա Իտալիայում: ՀՊՖՆ-ը ելույթ կունենա Իտալիայի Ռիմինի, Չիտա դի Կաստելո, Մերանո և Ռավելո քաղաքներում` միջազգային երաժշտական ասպարեզում ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը: Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան ջութահակար Անուշ Նիկողոսյանը, տավղահարուհի Յանա Բուժկովան (Չեխիա) և ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին (Իտալիա):

Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց, որ նվագախումբը մեծ պատասխանատվությամբ է վերաբերում իտալական շրջագայություններին:

«Շատ հեղինակավոր համերգների ենք մասնակցելու: Նվագելու ենք իտալական չորս հանրահայտ ամառային փառատոններում: Ռիմինիի փառատոնին, օրինակ, հանդես ենք գալու 4000-անոց դահլիճում: ՀՊՖՆ-ի համերգի տոմսերը սպառվել էին դեռևս ապրիլից: Հետաքրքրությունը մեր նկատմամբ շատ մեծ է, որովհետև Եվրոպայում անընդհատ լսում են, որ Հայաստանի ֆիլհարմոնիկն աճի մեջ է և լավ նվագախմբերի շարքը համալրելու ձգտում ունի»,-նշեց Թոփչյանը:

Մաեստրոյի խոսքով՝ երկրորդ  Մերանոյի փառատոնին մշտապես մասնակցում են աշխարհի ամենահայտնի նվագախմբերը և դիրիժորները: «Այս տարի էլ է այդպես: Մեզ համար մեծ պատիվ է, որ մենք էլ ենք մասնակցում այդ տոնին: Մյուսը՝  Չիտա դի Կաստելոյի փառատոնը, չի կարելի ասել, որ մեծագույններից է, բայց   այն  ևս հայտնի փառատոն է, և ամեն տարի նվիրված է ինչ-որ   երկրի: Նախորդ տարի այն նվիրված էր Եվրոպային: Ես այնտեղ համերգ ունեի Պերուջայի նվագախմբի հետ։ Համերգից  գեղարվեստական ղեկավարի հետ որոշեցինք 2014-ի փառատոնը նվիրել Հայաստանին՝ Իտալիա հրավիրելով Ֆիլհարմոնիկին, հայ կոմպոզիտորներին: Ռավելոյի փառատոնը ևս շատ հայտնի է»,-նշեց Թոփչյանը:

Իտալիայում հայկական նվագախումբը կկատարի նաև Արամ Խաչատրյանի գործերից: Մասնավորապես՝ Խաչատրյանի Ջութակի  կոնցերտը կհնչի Անուշ Նիկողոսյանի կատարմամբ:

ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը համոզված է, որ Ֆիլհարմոնիկը պետք է հանդես գա լավագույն փառատոններին և ամենամեծ դահլիճներում: «Վերջին երկու տարին  ֆինանսական պատճառներով շրջագայություններ չենք ունեցել, սակայն այժմ իրար հետևից հյուրախաղեր ունենք, և աշխարհի բոլոր մասերում լինելու ենք: Մենք ուզում ենք լինել լավ նվագախմբերի շարքում: Այսօր մենք ունենք շատ բարձր մակարդակի նվագախումբ, որը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին  և ուզում ենք դա ներկայացնել Եվրոպային»,-ընդգծեց Էդուարդ Թոփչյանը:

Նվագախումբն այս տարի օգոստոսի փոխարեն հուլիսին է հանգստացել։ Ամբողջ օգոստոսի ընթացքում պատրաստվել է հյուրախաղերի: Հայաստանից Իտալիա կմեկնի 92 երաժիշտ: «Մեծագույն շնորհակալություն պետք է հայտնեմ  ՀՀ  Նախագահին և երկրի ղեկավարությանը, որոնք  հոգում են հոգալ մեր ճանապարհածախսը: Ես իսկապես շատ շնորհակալ եմ»,-հավելեց նա:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գործունեության 90 տարիների ընթացքում ամենուրեք կատարել և տարածել է արևմտաեվրոպական, ռուսական, հայ երաժշտության սիմֆոնիկ բազմաթիվ ստեղծագործություններ: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել Դավիթ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռենատո Բրուզոն, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Բերնդ Գլեմզերը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, ինչպես նաև տասնյակ այլ հանրաճանաչ արտիստներ, առաջատար մենակատարներ և երաժիշտներ: Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը և այլ հայտնի դիրիժորներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search