Artsakhpress

Քաղաքական

Նալբանդյանը հուսով է` ՄԱԿ-ի ֆորումը կդառնա Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների քննադատության հարթակ

Համամարդկային բարձր արժեքների պահպանությանն ուղղված ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումի անցկացումը մի երկրում, ուր ծաղկում են այլատյացությունը, հայատյացությունն ու անհանդուրժողակնությունը, բազմաթիվ հարցեր է առաջացնում:

Նալբանդյանը հուսով է` ՄԱԿ-ի ֆորումը կդառնա Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների քննադատության հարթակ

Նալբանդյանը հուսով է` ՄԱԿ-ի ֆորումը կդառնա Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների քննադատության հարթակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 22-ին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսին: «Կազմակերպել այդ ֆորումը մի երկրում, ուր համամարդկային արժեքները ոտնահարվում են, կոպտագույն ձևով անարգվում ու անտեսվում, ինչպես Հայաստանը կարող էր մասնակցել: Մենք հայտարարություն ենք տարածել այդ առնչությամբ, որ չենք կարող պաշտպանել նաև ֆորումի վերջնական հռչակագրի նկատմամբ կոնսենսուսը»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը: ԱԳ նախարարի դիտարկմամբ` կան խոսակցություններ, որ որոշակի խախտումներ կարվեն կանոնակարգում ու կփորձեն հաստատել հռչակագիրը, բայց դա որևէ ձևով չի բարձրացնի այդ կազմակերպության հեղինակությունը:

Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ ֆորումը կդառնա Ադրբեջանի` մարդու իրավունքների խախտման, համամարդկային տարրական արժեքների դեմ դրսևորումների քննադատման հարթակ: «Այսօր, երբ հայտնի է դառնում, որ  շատ երկրներ, միջազգային կառույցներ իջեցրել են ֆորումին մասնակցության մակարդակը, հույս կարելի է միայն հայտնել, որ նրանք ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մերժել ու չգնալ այդ ֆորումին, բավականին համարձակություն կգտնեն քննադատելու այն հայատյացությունը, այլատյացությունը, անհանդուրժողականությունը, որ տիրում է այդ երկրում: Կքննադատեն այն բարբարոսությունները, որ տեղի ունեցան ֆորումի անցկացման վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,-հավելեց Էդվարդ Նաբանդյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Բաքվում մեկնարկելիք ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումին մասնակցելու նպատակով պետք է տարածաշրջան այցելեր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, սակայն ապրիլի 21-ին նրա խոսնակը հայտարարեց այցի հետաձգման մասին: Քաղաքագիտական շրջանակներն այցի հետաձգումը կապեցին ՀՀ ԱԳՆ հայտարարության հետ, որում միջազգային հանրության ուշադրությունը դարձվում էր Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վրա:  

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search