Artsakhpress

Քաղաքական

The New York Times. Թուրքական կառավարությունը ցանկանում է քանդել Դիարբեքիրի հայկական եկեղեցին

Թուրքական կառավարությունը առգրավել է քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում գտնվող հայկական պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցին, այլ վանքեր ու մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներ՝ հիմնավորելով, թե ցանկանում է վերականգնել դրանք, սակայն մտահոգված բնակիչները ահազանգում են, թե կառավարությունը ցանկանում է քանդել դրանք:

The New York Times. Թուրքական կառավարությունը ցանկանում է քանդել Դիարբեքիրի հայկական եկեղեցին

The New York Times. Թուրքական կառավարությունը ցանկանում է քանդել Դիարբեքիրի հայկական եկեղեցին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «The New York Times» ամերիկյան պարբերականը: 

Պարբերականը գրում է, որ Թուրքիայի սրտում գտնվող և հիմնականում  քրդերով բնակեցված Դիարբեքիր քաղաքը վերջին  մեկ տարվա ընթացքում դարձել է ռազմական բախումների թատերաբեմ, երբ թուրքական զինված ուժերը գործողություն սկսեցին «Քրդական բանվորական կուսակցության» զինյակների դեմ՝ դրանով վերջ դնելով շուրջ երկու տարի տևած զինադադարին:

Արդյունքում Քաղաքի շատ շրջաններ ավերակների վերածվեցին՝ հարկադրելով հարյուր հազարավոր մարդկանց լքել իրենց կացարանները: Սուրբ Կիրակոս եկեղեցին, որն ամբողջ Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկն է, մարտերի հետևանքով վնասվել է և հարկադրաբար փակել է իր դռները հավատացյալների առաջ:

«Հայերը, ում համար Սուրբ Կիրակոսը  մշակութային կարևոր հուշակոթող է, ինչպես նաև քրդերը կիսում են այն քողարկված օրակարգը, համաձայն որի՝ թուրքական կառավարությունը պատրաստվում է քանդել քաղաքի ավերված թաղամասերը, որտեղ գտնվում է նաև հայկական եկեղեցին: Ըստ  մտահոգ բնակիչների՝ այն թաղամասերում, որտեղ առաջ բնակվում էին քրդերն ու ազգային մյուս փոքրամասնությունները, կառավարությունը պատրաստվում է կառուցել շքեղ բնակելի համալիրներ, որոնք հասանելի կլինեն ավելի հարուստ խավերի համար»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրում է սկզբնաղբյուրը: 

Պարբերականը գրում է, որ մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիայում գտնվող սիրիացի համեմատաբար ապահովված փախստականները ևս կարող են ապաստան կգնել այնտեղ: 
Թուրք պատմաբան Թաներ Ակչամի կարծիքով՝ էթնիկական ու կրոնական թշնամանքը ժողովրդագրական ինժիներիայի ճանապարհով լուծելու թուրքական կառավարության  քաղաքականությունը  հետ է գնում ավելի քան մեկ դար, և Դիրարբեքիրում տեղի ունեցող զարգացումները պետք է դիտարկել այդ  քաղաքականության համատեքստում:

Անդրադառնալով Սուրբ Կիրակոս եկեղեցուն՝պարբերականը գրում է, որ այն փակվել է 1960-ականներին՝ այցելութների բացակայության պատճառաբանությամ, սակայն 2011թ-ից այն վերաբացվել է՝  ի նշանավորումն հաշտեցման քաղաքականության,որի  շրջանակներում  Ռեջեփ Թաիփ Էրդողանի կառավարությունը վերադարձրեց տասնյակ կառույցներ, որոնք բռնագրավել էին Առաջին աշխարհամարտի ժամանակ: 

«Այդ տարածաշրջանում ապրող բազմաթիվ հայերի համար, ովքեր Ցեղասպանությաքն հետևանքով կորցրել էին կապը իրենց ընտանիքների պատմության հետ և հաճախ դաստիարակվել էին որպես մուսուլմաններ քուրդ ընտանիքների կողմից, եկեղեցին խաղացել է խարսխի դեր, որի միջոցով հայերը վերագտել են իրենց ինքնությունը»,-գրել է պարբերականը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search