Artsakhpress

Սփյուռք

Իմ հպարտ ուխտագնացությունն իմ հայրենիք. Քրիս Բոհջալյանի հոդվածը The New York Times-ում

Լքված Թալիշ գյուղի մոտ գտնվող խրամատները հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմը, գրում է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը The New York Times-ում՝ նկարագրելով Լեռնային Ղարաբաղի առաջնագիծը:

Իմ հպարտ ուխտագնացությունն իմ հայրենիք. Քրիս Բոհջալյանի հոդվածը The New York Times-ում

Իմ հպարտ ուխտագնացությունն իմ հայրենիք. Քրիս Բոհջալյանի հոդվածը The New York Times-ում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հաղորդմամբ՝ հեղինակը հիշում է, թե ինչպես սեպտեմբերի առաջին օրը 32-ամյա կապիտան Գեղամ Գրիգորյանը, ձեռքով ցույց տալով հյուսիս-արևելքը՝ դեպի Ադրբեջան և ականապատ բուֆերային գոտի, ասում է. «Եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես պատերազմի»:

Բոհջալյանը հիշեցնում է, որ այս տարի գարնանն Ադրբեջանը հարձակվել էր Լեռնային Ղարաբաղի վրա՝ խախտելով 1994 թվականից գործող հրադադարը: 400 բնակիչ ունեցող Թալիշն այնքան էր գնդակոծվել, որ այսօր բնակիչներն այն լքել են և բնակություն հաստատել երկրի այլ հատվածներում: Գրիգորյանը, ում հետ զրուցում է հեղինակը, միջազգայնագետ է, սակայն վստահ է, որ Լեռնային Ղարաբաղին նա ավելի շատ պետք է զինված ուժերում իր ներկայությամբ:

Հոդվածագիրը պատմում է, որ այս ամառ գնացել է Ղարաբաղ՝ այն նույն պատճառով, որով ամեն տարի վերադառնում է Հայաստան և Արևելյան Թուրքիա՝ դեպի հայկական քաղաքակրթության հետքերը: «Այս հողն իմ արյան մեջ է, և իմ այցերն ուխտագնացություն են: Ես ամերիկահայ եմ, բայց կյանքիս միայն կեսին ես հասկացա, թե ինչպես է ինձ կանչում այս հնագույն երկիրը»,- գրում է նա:

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը ռազմավարական նշանակություն ունի, դա այն թեժ կետերից է, որ կարող է ապակայունացնել Կովկասը: Հեղինակը նշում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը, որի ժամանակ հարյուրավոր զինվորներ զոհվեցին և որին մասնակցում էին տանկեր, հրետանի և անօդաչու սարքեր, կարճ էր և կատաղի: Հոդվածագիրը նշում է, որ Թալիշում ադրբեջանցի զինվորները սպանել և խոշտանգել են հայ ծեր ամուսինների, ինչպես նաև կտրել են հայ զինվորի գլուխը, ինչի պատճառով Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները:

Հոդվածագիրը, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը, նշում է, որ նա համաձայն չէ որոշ վերլուծաբանների կարծիքի հետ, թե «Լեռնային Ղարաբաղի հայերն օկուպանտ ուժ են», և ոչ թե իր ԴՆԹ-ի պատճառով, այլ որովհետև վստահ է, որ պատմությունը հայկական կողմից է: Երկիրը 140.000 բնակչություն ունեցող նոր զարգացող ժողովրդավարություն է, որ դիմադրում է 9,5 միլիոն բնակչություն ունեցող նավթով հարուստ բռնապետության: Նրա դաշնակիցը միայն Հայաստանն է, որը հաճախ փոքր պետության միակ փրկության օղակն է:

«Ադրբեջանը հետևողականորեն ցույց է տվել, որ չի կարող կառավարել Լեռնային Ղարաբաղը»,- Ստեփանակերտում սրճելիս հոդվածագրի հետ զրույցում ասել է ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը: «Միայն ժողովրդի ինքնորոշման հարցը չէ, դա մի ժողովրդի ինքնորոշման հարց է, որը ոչնչացման վտանգի տակ է»,- հավելել է նա:


Սա քիչ տարբերություն չէ, գրում է հեղինակը՝ հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքները՝ կործանել ուղևորատար ինքնաթիռները Ստեփանակերտի նոր օդանավակայան թռչելու դեպքում, ինչպես նաև Բուդապեշտում ՆԱՏՕ-ի սեմինարներներից մեկի ժամանակ հայ զինվորականի սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին հայրենիքում հերոսացնելը: Իսկ վերջերս էլ Ալիևը խախտել է հրադադարը խոշոր հարձակմամբ, որի ընթացքում երկու դպրոց է գնդակոծվել:

«Լեռնային Ղարաբաղում մարդկանց հետ ժամանակ անցկացնելուց հետո ինձ համար պարզ է, որ միակ ճանապարհը, որ այդ երկիրն Ադրբեջանի մաս կլինի, այն դեպքում կլինի, եթե Ադրբեջանը գրավի այն, և չնայած Ադրբեջանը շատ ավելի մեծ է՝ ես չեմ կարող պատկերացնել, որ դա երբևէ տեղի կունենա»,- գրում է հեղինակը:

Ղարաբաղի ժողովուրդը կատաղորեն պաշտպանում է իր տունը:

«Հայերի համար սա գոյատևման համար տարվող պայքար է: Դա մեր հայրենիքի մի մասի պահպանումն է»,- գրում է Բոհջալյանը՝ հիշեցնելով, որ հայերն էթնիկ զտումների են ենթարկվել ցեղասպանության ժամանակ: «Այնտեղ (Օսմանյան կայսրությունում) մեզանից յուրաքանչյուր չորսից երեքը համակարգված ոչնչացվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»,- գրում է նա:

Եվ այդ պատճառով Լեռնային Ղարաբաղը հետքայլի իրավունք չունի: Այդ պատճառով է, որ այս երկիրը, չնայած իր փոքր լինելուն, միշտ բավականաչափ զինվորներ ունի խրամատներում, եզրափակում է հեղինակը:

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search