Ամերիկյան The New York Times-ը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում Դոնալդ Թրամփի նկատմամբ և տեղեկություններ է ստանում նրանից գոյություն չունեցող աղբյուրներից:
Թրամփը մեղադրել է The New York Times-ին գոյություն չունեցող տվյալների օգտագործման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման մեղադրանքով շաբաթ հանդես է եկել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը:
«New York Times-ի անհաջողակները հորինողներ են դարձել: Ւմ մասին նրանց հրապարակումներում միշտ առկա են գոյություն չունեցող աղբյուրներ: Դա ծայրահեղ անազնիվ է»,-նշել է միլիարդատերը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա այդ կերպ է արձագանքել պարբերականի հրապարակումներին, որոնցում քաղաքական գործչին անվանում են անկառավարելի և սեփական սխալներից սովորելու կարողություն չունեցող մարդ: Հեդվածների հեղինակները նշել են, որ զրուցել են ավելի քան 20 հանրապետականների հետ, ովքեր մոտ են Թրամփին կամ նրա շտաբին ու պնդել են անանուն մնալու հանգամանքին, որպեսզի խուսափեն տհաճ միջադեպերից: