Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաթումի բուլվարում՝ լողափի հարևանությամբ, հայտնվել է շարժական ամբուլատորիա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկարողանան ցուցաբերել առաջին բուժօգնություն:
Բաթումի զբոսաշրջիկները այսուհետ առաջին բուժօգնություն կստանան բուլվարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բացի այդ, բոլոր ցանկացողները կկարողանան տեղում անցնել հեպատիտ C-ի ազատ զննում: Շարժական ամբուլատորիան կաշխատի ժամը 10:00-22:00-ը: Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:
Շարժական ամբուլատորիայի խորհրդանշական առաջին հիվանդներն են դարձել Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն ու Աջարիայի առողջապահության նախարար Նուգզար Սուրմանիձեն:
Սերգեենկոն հայտարարել է. «Սա սկզբունքային նոր հայեցակարգ է զբոսաշրջային սեզոնի ընթացքում, երբ տեղի է ունենում ինչ-որ դժբախտ պատահար կամ վատանում է ինչ-որ մեկի ինքնազգացողությունը: Բեռնված ճանապարհների պատճառով շտապօգնությունը հաճախ ուշանում էր, դրա համար էլ մենք որոշեցինք նման շարժական մոդուլներ տեղակայել զբոսաշրջիկներով լեցուն վայրերում»:
Շարժական ամբուլատորիան Բաթումի բուլվարում կգործի մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը: