2017 թվականի 9 ամիսներին Վանա լճի Աղթամար կղզի այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 25.5 տոկոսով։
Աղթամարի հայկական եկեղեցին մագնիս է դարձել զբոսաշրջիկների համար. Cumhuriyet
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եթե 2016 թվականի նույն ժամանակահատվածում կղզի է այցելել 82 հազար զբոսաշրջիկ, ապա 2017 թվականին զբոսաշրջիկների թիվը կազմել է 109 հազար, հայտում է Cumhuriyet թերթը։
1in.am-ի փոխանցմամբ՝ պարբերականը նշում է, որ կղզին զբոսաշրջիկներին գրավում է իր գեղեցկությամբ և Սուրբ Խաչ հայկական եկեղեցիով, որտեղ 2017 թվականին հիմնականում այցելել են իրանցի զբոսաշրջիկները։
Սուրբ Խաչը վաղ միջնադարյան հայկական վանք է՝ կառուցված 915-921 թթ.։ 2010 թվականի սեպտեմբերի 19-ին, 95 տարում առաջին անգամ, եկեղեցում պատարագ է մատուցվել, իսկ սեպտեմբերի 30-ի հոկտեմբերի 1-ի գիշերը եկեղեցու վրա խաչ է տեղադրվել։ Մինչ այդ խաչ տեղադրելուց թուրքական իշխանությունների հրաժարվելը հանգեցրել էր ողջ աշխարհի հայերի շրջանում զանգվածային բողոքի։