Վերջին ժամանակահատվածում տեղացած կարկուտի հետևանքով Քաշաթաղի շրջանի Հայկազյանի և Քաշունիքի գյուղական համայնքների ցանքատարածքներում, ինչպես նաև Գետամեջի և Այգեկի գյուղական համայնքների ցանքատարածքներում նախնական տվյալներով ավելի քան 1000 հեկտար գարու և ցորենի արտեր են վնասվել:
Կարկուտը մեծ վնաս է հասցրել Քաշաթաղի շրջանի ցանքատարածքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ` արդեն հասունացող հասկերը վնասվել են նաև ջրի ու քամու հոսանքից: շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի տեղեկացրել է, որ պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով` ճշտելու վնասների չափերը: Տեղումների պատճառով հեղեղները մեծ վնաս են հասցրել նաև ճանապարհներին, ոռոգման ջրատարներին ու տնամերձ հողամասերին:
Ներկայում «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ճանապարհների ու ջրատարների բարեկարգման և մաքրման աշխատանքներ: