Artsakhpress

Քաղաքական

Անկախությունը հնարավորություն տվեց ապահովել Արցախի անվտանգությունը եւ նրա բնականոն զարգացումը. ԼՂՀ Նախագահ. բացառիկ հարցազրույց

ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ «Արցախպրես» լրատվական գործակալության բացառիկ հարցազրույցը՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ

Անկախությունը հնարավորություն տվեց ապահովել Արցախի անվտանգությունը եւ նրա բնականոն զարգացումը. ԼՂՀ Նախագահ. բացառիկ հարցազրույց

Անկախությունը հնարավորություն տվեց ապահովել Արցախի անվտանգությունը եւ նրա բնականոն զարգացումը. ԼՂՀ Նախագահ. բացառիկ հարցազրույց

ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ «Արցախպրես» լրատվական գործակալության բացառիկ հարցազրույցը՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ

 -Պարոն Նախագահ, Դուք՝ որպես երկրի քաղաքացի եւ պետության ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում 1991թ. սեպտեմբերի 2-ը մեր ժողովրդի ավելի քան քառորդդարյա փաստացի անկախության համատեքստում:

 -1991թ. սեպտեմբերի 2-ը ես կանվանեի Արցախի եւ առհասարակ հայ ժողովրդի ու հայոց պետականության պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը: Այդ օրը դարձավ Արցախի ազգային-ազատագրական շարժման կիզակետը, որը հիմք դրեց անկախ պետության հիմնադրմանը եւ նրա կերտման գործընթացին: Պատմությունը ցույց տվեց, որ դա միանգամայն ճիշտ որոշում էր, ինչը հնարավորություն տվեց ապահովելու Արցախի անվտանգությունը եւ նրա բնականոն զարգացումը:

 -Ձեր կարծիքով, արցախյան հիմնախնդրի վերջնական, արդարացի լուծման, ինչպես նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, արդյոք,  լիարժե՞ք է օգտագործվում մեր  արտաքին քաղաքական ներուժը:  

 -Խոսելով արցախյան հիմնախնդրի մասին՝ պետք է նշեմ, որ անհրաժեշտ է այն չնույնացնել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, որովհետեւ վերջինս հիմնախնդրի միայն մի մասն է: Արցախյան հիմնախնդիրն արդեն իսկ կարգավորված է: Մենք 70 տարի պայքարել ենք օտարի լծից ձերբազատվելու համար եւ հասել մեր նպատակին՝ ստեղծելով  ազատ ու ինքնիշխան պետություն, պաշտպանելով մեր անկախությունը եւ հիմա ազգովի, Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ, միասնաբար  զարգացնում ու զորացնում ենք մեր երկիրը: Մեզ համար ետդարձի ճանապարհ չկա.  Արցախի Հանրապետության անկախությունը եւ մեր պետության անվտանգության ապահովումը բոլոր հարթություններում բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն սակարկման:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը եւ ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ապա ակնհայտ է, որ դրանք երկարատեւ գործընթացներ են եւ պահանջում են համախմբված ու քրտնաջան աշխատանք, ինչը չի սահմանափակվում միայն պաշտոնական Ստեփանակերտի ջանքերով: Օրինակ, հակամարտության կարգավորման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը Ադրբեջանի ապակառուցողական եւ ագրեսիվ քաղաքականությունն է, որը նաև մեծ հարված է հասցնում հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդ երկրների ջանքերին: Այս իրավիճակում, նույնիսկ ակտիվացնելով մեր արտաքին քաղաքական ջանքերը  բնական է՝  ակնկալել որեւէ բեկում,  անհնարին է:

Խոսելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին՝ պետք է նշենք, որ այստեղ մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի ու Սփյուռքի հետ եւ արդեն իսկ ունենք դրական տեղաշարժեր. Արցախը ճանաչվել է ԱՄՆ-ի ու Ավստրալիայի մի շարք նահանգների, տարբեր երկրների քաղաքների կողմից: Բնական է, որ այս ամենով մենք չենք բավարարվելու եւ շարունակելու ենք համառորեն աշխատել ճանաչման գործընթացի աշխարհագրությունն ընդլայնելու եւ ավելի բարձր՝ պետությունների մակարդակի հասցնելու ուղղությամբ:

 -Դուք ինչպե՞ս եք գնահատում Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը՝  իր  քանակական եւ որակական չափանիշներով:

-Մեր հանրապետության տնտեսությունն ունի զարգացման բավականին բարձր տեմպեր: Վերջին տարիներին տարեկան կտրվածքով այն կազմում է 8-9%:

Գոհացուցիչ է, որ դինամիկ զարգացում են ապրում այնպիսի ոլորտներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել տնտեսության համար երկարատեւ հեռանկարով աճի կայուն տեմպեր: Նման ոլորտներից են հանքարդյունաբերությունը, էներգետիկան եւ տարբեր ենթակառուցվածքներ:

Միեւնույն ժամանակ, իհարկե, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ: Հատուկ ուշադրություն են պահանջում, ներքին ներուժի արդյունավետ օգտագործման, տեղական արտադրության խթանման, մասնավորապես՝  գյուղատնտեսական կարեւոր ապրանքների ինքնաբավ արտադրության հասնելու, մրցունակ արտադրանքով միջազգային շուկա դուրս գալու, տարբեր ոլորտներում որակյալ կադրերի պատրաստման հետ կապված հարցերը: Այս ուղղությամբ իրականացվում է համապատասխան աշխատանք, այդ թվում՝  Հայաստանի եւ Սփյուռքի առաջատար մասնագետների մասնակցությամբ: Հուսով եմ, որ այստեղ եւս կունենանք առաջընթաց:

 -Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ աստիճանի համախմբված ու միասնական է մեր հասարակությունը երկրի առջեւ պարբերաբար ծառացող արտաքին ու ներքին մարտահրավերների պարագայում:

 -Կարծում եմ, որ մեր հասարակությունը բավականին համախմբված է, քանի որ, առանց դրա, անհնարին կլինեին 1988 թվականի ազգային-ազատագրական շարժումը, Արցախի Հանրապետության ձեւավորումը, հաղթանակը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, որը մեզ համար դարձավ հայրենական, պատերազմի հետեւանքների վերացում եւ պետության բնականոն զարգացման ապահովում: Նման համախմբվածությունը, բնական է, չի նշանակում, որ հասարակությունում չկա այլակարծություն: Ընդհակառակը, ցանկացած ժողովրդավարական պետությունում պետք է լինի գաղափարների ու մտքերի քաղաքակիրթ համագոյակցություն, ինչը առաջընթացի եւ կայուն զարգացման կարեւորագույն գրավականներից մեկը:

-Պարոն Նախագահ, որպես վերջին հարց. մեզ եւ մեր ընթերցողներին հետաքրքիր է իմանալ. ինչպե՞ս  եւ ու՞մ ընկերակցությամբ է Արցախի Հանրապետության Նախագահը սովորաբար նշում Հանրապետության օրը եւ, առհասարակ, Արցախի մյուս բոլոր պետական տոները:

-Կան տոներ, որոնք ընտանեկան են, օրինակ՝ Ամանորը, Սուրբ ծնունդը, Մայրության եւ գեղեցկության օրը, ընտանիքի անդամների ծնունդները եւ այլն: Նման հիշարժան օրերը ձգտում եմ նշել նեղ ընտանեկան շրջապատում:

Ինչ վերաբերում է այնպիսի տոներին, ինչպիսիք են Արցախի Հանրապետության օրը, Մայիսյան եռատոնը, Հանրաքվեի եւ Սահմանադրության երկտոնը, ապա դրանք համաժողովրդական տոներ են, եւ ես այդ օրերը նշում եմ մեր ողջ ժողովրդի հետ միասին, քանի որ դրանց բնույթն ու խորհուրդն են այդպիսին:

-Պարոն Նախագահ, շնորհակալություն Ձեզ հարցազրույցի մեր խնդրանքը չմերժելու և մեր հարցերին պատասխանելու համար: «Արցախպրես» լրատվական գործակալության աշխատակազմի, ընթերցողների և անձամբ իմ անունից շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ ենք հղում  Ձեզ սեպտեմբերի  2-ի տոնի՝  Հանրապետության  օրվա  առթիվ:

 

Հարցազրույցը վարեց Վահրամ Պողոսյանը 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search